Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորընտիր ավագանին նվազագույն աշխատավարձ կստանա

Հասարակություն
avagani

Երեւան քաղաքի ավագանին նոյեմբերի 27-ին կայանալիք արտահերթ նիստում որոշելու է իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից տրամադրել ամսական դրամական փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի չափով:   Գումարն ավագանու անդամներին է տրամադրվելու է առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման։ Դիմումը պետք է ներկայացվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ավագանու անդամի` իր լիազորությունների ստանձնումից հետո, ինչպես նաեւ գումարը տրամադրվելու է  անկանխիկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ հաջորդող ամսվա 10-ը: Ավագանու անդամը կարող է նաեւ  դրամական փոխհատուցում չստանալ, եթե այդ ամսվա ընթացքում բացակայել է Երեւանի ավագանու եւ  մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ` այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երեւանի ավագանու եւ մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել։