A
A
Պարզաբանում՝ ճանապարհային նշանների վրա դրված տոնական զարդարանքների վերաբերյալ
Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ ամանորի տոնական զարդարանքներ են դրվել ճանապարհային նշանների վրա: Հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն մայրաքաղաքում տոնական օրերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ: Աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տոնական ձևավորումը կազմակերպելու այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը: