A
A
Արձանագրվել են ընտրական իրավունքի խախտումներ
«Մարդու իրավունքներ – 96» կուսակցության Ընտրությունների օրինականւթյան վերահսկման հասարակական հանձնաժողովը (ԸՕՎՀՀ ) ընտրախախտումներ է հայտնաբերել, որոնց վերաբերյալհայտարարություն է տարածել։ Հիմք ընդունելով թավշյա, ոչ բռնի և ժողովրդական հեղափոխության գաղափարական արժեքներն արձանագրում ենք, որ արդեն իսկ տեղի ունենում հայաստանցուս ընտրական իրավունքի խախտումներ, մասնավորապես՝
- վարչական ռեսուրսների օգտագործում՝ հիմնականում ՔՊ-ի կողմից, այն են.
- ծառայությունների մատուցման խոստումներ, ինչն իրականացնում է ԲՀԿ-ն սոցիալական ցանցերի օգնությամբ;
- քարոզչության իրականացում ՔՊ-ի, ԲՀԿ-ի և «Սասնա Ծռեր» - ի կողմից նախընտրական քարոզչությունից դուրս ժամանակահատվածում, չնայած նրան, որ միայն վերջիններիս մոտ է դա հասկանալի:
- հ. 19-ի 2-րդ մասը նախընտրական քարոզչությամբ չսահմանափակված ժամանակահատվածի մասին, այն է՝ ի՞նչ է դա;
- հ.հ. 20 և 21 – ը սոցիալական ցանցերի առնչության մասին, այն է՝ անկառավարելի՞ են դրանք;
- «յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր՝ սույն օրենսգրքով սահմանված սուբյեկտիվ ընտրական իրավունքը» դրույթը հ.48-ի 3-րդ մասում, այն է՝ վերաբերու՞մ է դա ՀՀ այն ընտրողին, որը գտնվում է արտերկրում: