Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն այսօր կանգնած է թվային տրանսֆորմացիայի նախաշեմին

Հասարակություն
haqer

Նոյեմբերի 24-ին Ամերիկյան համալսարանում տեղի է ունենալու կիբեր-անվտանգությանը վերաբերող ArmSeq համաժողովը: ArmSeq հիմանդրամի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ համաժողովի նպատակը կիբեր-անվտանգության ոլորտի մասնագետների գիտելիքների փոխանակումն է.

«Նպատակը կիբեր-անվտըանգության մասնագետների համայնքի ստեղծումն է:Սա յուրահատուկ ոլորտ է, որը ենթադրում է մարդկանց փորձի փոխանակում, որովհետև ի վերջո այն արագ փոփոխվող ոլորտ է»: Համաժողովը միջազգային բնույթ ունի, մասնակիցները լինելու են ինչպես տեղական ոլորտից, այնպես էլ արտասահմանյան: Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ համաժողովից հետո տեղի կունենա նաև հաքերների մրցույթ. «Կարևոր է, որ երիտասարդությունը ներգրավվի, անցյալ համաժողովները ցույց տվեցին, որ դպրոցականների մոտ հետաքրքրություն կա կիբեր-անվտանգության վերաբերյալ»: SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր Աշոտ Արզումանյանն էլ նշեց, որ Հայաստանն այսօր կանգնած է թվային տրանսֆորմացիայի նախաշեմին. «Շատ կարևոր է ունենալ տեղական կիբեր-անվտանգության մասնագետների խորհուրդներ, ունենալ տեղական մասնագետներ, որոնք հնարավոր է ներկայացնեն միջազգային շուկայում»: Հայաստանում Ամերիկյան համալսարանի համակարգչային գիտություն ծրագրի ղեկավար Հայկ Ներսիսյանն էլ նշեց, որ համաժողովը հնարավորություն է տալիս կիբեր-անվտանգությամբ հետաքրքրվողներին իրենց հարցերի պատասխանները ստանալ. «Հորդորում եմ մեր ուսանողներին մասնակցել նման միջոցառումներին, գիտելիքներ ձեռք բերել, որպեսզի իրենց մասնագիտական աճն ապահովվի»: Բանախոսները նշեցին, որ համաժողովի մուտքն ազատ է, դրան կարող են մասնակցել թե՛կիբեր-անվտանգության մասնագետները, թե՛ այլ ոլորտի ներկայացուցիչներ: Համաժողովին ներկա են լինելու նաև հյուրեր արտերկրից, բայց տեղական մասնագետների զեկույցները գերակշռելու են: OWASP-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վահագն Թուխարյանը հավելեց, որ այս տարի մարդկանց ներգրավածությունն աճել է: « Հիմա մարդիկ արհեստավարժ մասնագետներ են և կիսվելու են իրենց փորձով»: