Live. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասուլիսը սկսեց թվարկելով խոստացածն ու արվածը։ «Մենք խոստացել ենք, որ եթե ՀՀ ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի հեռացումը խաղաղ ճանապարհով, այսօրվա դրությամբ այդ պարտավորությունը լիարժեք կատարված է։ Մենք խոստացել են, որ ընտրությունների արդյունքների կեղծման պրոցեսն արմատախիլ կարվի։ Ավագանու ընտրությունների ու ՏԻՄ ընտրությունների արդյունքով դա կատարված է», - նշեց նա։ Կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքար, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, արհեստական տնտեսական մենաշնորհների վերացում, այս ամենը ևս կատարված է, ասաց վարչապետի պաշտոնակատարը։ «Այսօր որևէ շուկայում սահմանփակումներ չկան, ի հայտ են գալիս նոր խաղացողներ։ Մենք խոստացել ենք, որ ՀՀ-ում չեն լինի արտոնյալ անձինք ու կապահովվի հավասար պայմաններ»։ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում վստահության քվե է ակնկալում առաջիկա հինգ տարիների կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար: Փաշինյանը մինչ լրագրողների հարցերին անդրադառնալը՝ շեշտեց, որ մշտապես կրում է հայկական արտադրության հագուստ, բացառությամբ փողկապի եւ այսօր հայկական արտադրողի կողմից ստացել է նվեր փողկապ։