A
A
«Թումո»-ն կգործակցի ֆրանսիական INCO ընկերության հետ
Քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևան ժամանած Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանք տեղում ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, նպատակներին ու հեռանկարներին: Այցի ժամանակ «Թումո» կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է համաձայնության հուշագիր, որով սկիզբ է դրվում երկու ընկերությունների համագործակցությանը: Նշենք, որ INCO-ն աշխարհի 20 երկրներում աջակցում է 500 ստարտափների և 25 զարգացման ծրագրերի մեկնարկին ու առաջխաղացմանը: