Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողները պահանջում են շուտափույթ հանդիպում Փաշինյանի հետ

Հասարակություն
Berdavan-nkar

Ինչպես հայտնել էինք  ավելի վաղ` Բերդավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ շենքի առջև։ Նրանք պահանջում էին, որպեսզի կառվավարությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանում գերեվարված իրենց համագյուղացի Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ։ Կարեն Ղազարյանի ազգակից Խորեն Ասլանյանը նշեց, որ իրենք սպառիչ պատասխան չունեն, թե ի՞նչ է սպասվում Կարեն Ղազարյանին: «Մեզ չի բավարարում կառավարության կողմից տրված պատասխանները: Այնպես չէ, որ Եվրադատարանի կողմից տրված վճիռները Ադրբեջանը կատարում է: Մենք պատրաստ չենք նստել ու սպասել, թե Եվրադատարանը ինչ վճիռ կկայացնի»: Բերդավանցիները նոյեմբերի 17-ին և 18-ին փակել էին  ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին, որոնց թվում նաև բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանն է: Խորեն Ասլանյանը նշեց, որ այդ ժամանակ իրենց գյուղ է այցելել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն, որը հանդիպել է  գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հետ: Բայց կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել: ԵՊՀ շենքի  դիմացից բերդավանցիները քայլեցին դեպի Կառավարության շենք: Կարեն Ղազարյանի ծնողները նամակ էին ուղարկել, որպեսզի այն հանձնվի վարչապետին:  Կառավարության շենք հասնելուն պես, Խորեն Ասլանյանը զրուցեց ծառայություն իրականացնող ոստիկանի հետ,  որպեսզի հնարավորություն տրվի նամակը փոխանցել կառավարության ղեկավարին: «Նամակում Կարեն Ղազարյանի ծնողները պահանջում են շուտափույթ հանդիպում  վարչապետի հետ»,- ընդգծեց Խորեն  Ասլանյանը: