Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչիկ Ասրյանը կպատրաստվի հաջորդ ընտրություններին

Պաշտոնական
xcho

Հայաստանաշե՛ն Հայեր Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում և Արցախում 1500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծված, «Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն» կարգախոսով և  ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցում է ստացել 2018 թվականի օգոստոսի 23-ին, չի՛ մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, ծառայելով հայոց պետականաշինությանը, ասել է թե՝ հայոց պետականության և հայ ազգի անվտանգության պաշտպանությանը, լրջագույնս պատրաստվում է մասնակցելու սույն թվականին Ազգային ժողովի դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունենալիք Ազգային ժողովի հաջորդ արտահերթ ընտրություններին: Այս պահից սկսած մինչև դեկտեմբերի 9-ը և դեկտեմբերի 9-ից սկսած մինչև  Ազգային ժողովի հաջորդ արտահերթ ընտրությունները, Հայաստանի ներքաղաքական դաշտում արտախորհրդարանական բազմահազարանոց միավորումը բացառապես «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն է, որն անընդհատ իր շուրջն է համախմբում մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու ձգտումով ապրող հայ ազգի առողջ, հայրենատեր, իմաստուն քաղաքացիներին: Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքները: Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, սփյուռքը և հայոց սուրբ հողը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը:   «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան