A
A
Կոճակ սեղմողները ոչ միայն ԱԺ-ում են (տեսանյութ)
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հույս է հայտնում, որ կրթությունն ու գիտությունն աստիճանաբար դուրս են գալիս քաղաքական անմիջական ճնշումից: « Հոգաբարձուների խորհուրդներ, գիտական խորհուրդների նախագահներ, սրանք բոլորը ենթարկվել են ինչ-որ քաղաքական թելադրանքների՝ հաշվետու լինել, նրանց կրծքանշանը կուսակցական լինի՞, թե՞ չլինի»: «Մեր գիտությունում կար պատվերով, վճարով դիսերտացիաներ թխել, դրանցով գնալ եւ լցնել խորհուրդները»,- ասում է նա: « Դոկտորներ կան, թեկնածուներ կան, որոնք դոկտորականի մասին ոչինչ չգիտեն: Նրանք քվեարկությամբ եղանակ ստեղծող մարդիկ են, դրանք էլ մեր կոճակ սեղմողներն են, ինչպես ԱԺ-ում են այդ կոճակ սեղմողները: Այդ կոճակ սեղմելը որոշումների վրա ազդող լուրջ երեւույթ է, եւ այդ կոճակ սեղմողները գիտական խորհուրդների անդամներ են»: