Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատժամիջոցներ՝ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման դեպքում

Պաշտոնական
arj-1

Կառավարության հավանության է արժանացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Օրինագծի նպատակն է ամրագրել  կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը: Կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկան չեն և առաջարկում է գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: Կառավարության առաջարկության համաձայն, մասնավորապես,  կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զանգվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։