Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամկետային զինծառայողը ծնոտի շրջանում ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել. հարուցվել է քրգործ

Պաշտոնական
qnnchakan

06.11.2018թ., ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի  ժամկետային  զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ  անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ,  իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն  իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին