Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորվածին կոնյակ էին ուղարկել

Պաշտոնական
komyak

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Վ. Պ.-ին և հայտնաբերել գոտկատեղում թաքցված գործարանային արտադրության 0,25 լիտր տարողությամբ երեք շիշ կոնյակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին