«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը ողջունում է ԱԺ լուծարումը
Ողջունում ենք հայաստանցիներին կաշառքով և սպառնալիքներով ձևավորված Ազգային ժողովի արձակման առթիվ: Համոզված ենք, որ արտահերթ ընտրությունները կանցնեն ընտրական իրավունքի լիարժեք ապահովման պայմաններում և մեր ժողովուրդը երկարատև ընդմիջումից հետո կձևավորի իր իրական իշխանությունները: Ակնկալում ենք նաև, որ նոր իշխանությունները ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով սահմանված դրույթների համաձայն պատասխանատվության կկանչեն ժողովրդի իշխանությունը տարիներով յուրացրած կազմակերպություններին և անձանց՝ հայաստանցու պատվի և արժանապատվության վերականգնման, ինչպես նաև, նրա զրկանքների ու կորուստների փոխհատուցման նպատակով: Միաժամանակ, մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում գործող կառավարության նախաձեռնություններին մեր երկրում օրինականության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: