A
A
Ստորագրել է. արտահերթ ընտրությունները՝ դեկտեմբերի 9–ին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 1–ին հրամանագիր է ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը. 1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– ասվում է հրամանագրում: