A
A
Հրաչյա Թաշչյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Հրաչյա Թաշչյան մինչ այս զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, այնուհետև դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում: ՀՀ վարչապետի արդեն նախկին օգնական Վարուժան Ներսեսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: