Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբ Արշակյանը ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտոնական
hakob

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։ Ողջունելով դեսպանին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում առկա համագործակցությանը, պատրաստակամություն հայտնել կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ևս երկու երկրների միջև զարգացնելու և ընդլայնելու գործակցության ուղղությունները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պավել Չեպլակն ընդգծել է, որ համագործակցության արդյունքում վերջին տարիներին ավելացել է Հայաստանից դեպի Լեհաստան ավիաչվերթների քանակը։ Եթե 2015թ. ամառային սեզոնին եղել է շաբաթական 3 թռիչք, 2017 և 2018 թթ. կրկնապատկվել է՝ հասնելով 6-ի։  Դեսպանը նաև հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում գործնական քայլեր կանի նախարարության գործունեության ոլորտներում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն