Նոր հրշեջ մեքենաներ Բնապահպանության նախարարությանը (տեսանյութ)
Երեք նոր հրշեժ մեքենա՝ Հայաստանի բնապահպանության նախարարությանը: Մեքենաները նախարարությանն են հանձնվել անտառային եւ դաշտային հրդեհների դեմ պայքարի համար: Հրշեջ մեքենաների երկրորդ խմբաքանակ եւս կլինի, սպասվում է 17 նոր մեքենա: Բնապահպանության նխարարության, Ռուսաստան-ՄԱԶԾ թրասթային հիմնադրամի ղեկավար կոմիտեի եւ ՄԱԶԾ հայաստանյան գասենյակի ներկայացուցիչների հետ այսօր քննարկվեցին նաեւ ընթացիկ համագործակցության հետ կապված հարցեր: Բնապահպանության նախարարի պաշտոնակատարասում է. «Սրանք ավելի շուտ կանխարգելող մեքենաներն են, մյուս մեքենաները կլինեն հենց հանգցման աշխատանքների համար ավելի կահավորված ավելի լավ: Մեքենաները կտեղաբաշխվեն բնապահպանության նախարարության ներքո գործող պահպանվող տարածքներում եւ անտառային կոմիտեի ստորաբաժանումներում»: Էրիկ Գրիգորյանը չգիտի, թե ինչպես են աշխատում այս մեքենաները, բայց նույն մակնիշի այլ մեքենաների աշխատաքի մասին տեղյակ է: