Քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընթացող գործընթացները դրական ազդեցություն կունենան Հայաստանում ՌԱԿ-ի գործունեության վրա և նոր թափ կհաղորդեն կուսակցության զարգացմանն ու քաղաքական պրոցեսներին ներգրավվածության բարձրացմանը: ՌԱԿ կենտրոնական վարչության անդամները պատրաստակամություն են հայտնել կուսակցության արտերկրի կառույցների գործունեությամբ նոր ազդակ հաղորդել սփյուռքի հսկայական ներուժի իրացմանը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման: Նրանք նշել են, որ մտադիր են առաջիկայում Երևանում սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ կազմակերպել տնտեսական համաժողով, որի ընթացքում վերջիններս կկարողանան ծանոթանալ Հայաստանում առկա ներդրումային միջավայրին և նախանշել նորանոր ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և առաջարկել այդ ուղղությամբ համագործակցել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ: