Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի առաջին տեղակալն ընդունել է «Ղեկը՝ աջ»  նախաձեռնության ներկայացուցիչներին

Պաշտոնական
news1540896865717313010201820

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին  տեղակալ Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է «Ղեկը աջ»  նախաձեռնության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ  ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների  պատասխանատուներ։ Նախորդ քննարկմամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախաձեռնության  ներկայացուցիչները պետք է ուսումնասիրեին խնդրի լուծման համար առաջարկված  հնարավոր 3 տարբերակները և հանդես գային կոնկրետ առաջարկներով: Նրանք ցանկանում են սահմանային անցակետում մեքենայի ղեկը վերասարքավորել  ձախ, այդպես ներկրել Հայաստան, ստանալ պետական գրանցում, այսինքն` կատարել  մաքսազերծում, այնուհետև ստանալ թույլտվություն, որպեսզի մեքենան  վերասարքավորվի աջ ղեկային տեղաբաշխմամբ։ Նշվեց, որ այս դեպքում պետք է ՀՀ կառավարության կողմից կատարվի որոշակի  իրավական ակտերի փոփոխություն։ Հնչեցին մի շարք այլ տեսակետներ ևս։ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջիկա երկու օրերին խնդրին առնչվող բոլոր  կողմերի հետ կքննարկվի ներկայացված առաջարկի նպատակահարմարությունը և կարվի համապատասխան հայտարարություն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն