Դպրոցների ՀՀԿ-ական տնօրենների 99,9 տոկոսը՝ հեղափոխության կողմնակիցներ. Առավոտ (տեսանյութ)
Այսօր Գյումրի այցելած Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ասաց, որ տնօրենների մրցույթների ժամանակ ականատես են լինում, այսպես ասած, «թայֆաների» պայքարի։ «Երբեմն տնօրենների մրցույթների ժամանակ մենք բախվում ենք մի խնդրի, երբ որ գործող թայֆական մտածելակերպ ունեցող տնօրենին փորձում են փոխարինել մեկ այլ «թայֆայի» ներկայացուցչով, և երբեմն աղմուկը այդ պատճառով է շատ բարձրանում։ Նման երևույթներ կան՝ հին նեղացվածություններ, նախկինում հին խումբը մերժվել է, հիմա ուզում է ռևանշ վերցնել»,- ասաց նախարարը։ Արայիկ Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե կհաջողվի՞ զերծ պահել դպրոցները քաղաքական գործընթացներից, նշեց, թե Երևանում ու մյուս վայրերում դպրոցների քաղաքականացումը հասցված է զրոյի։ Երևանում ու մյուս քաղաքներում տեղի ունեցած ընտրություններն, ըստ նախարարի, ցույց են տվել, որ քարոզչություն դպրոցներում, աշակերտների ու ծնողների շրջանակում չի եղել, ցուցակագրումներ նույնպես չեն եղել։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով