A
A
Ընտրությունը կլինի ռեյտինգային ընտրակարգով. ԸՕ փոփոխությունները չընդունվեցին (տեսանյութ)
Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունման հերթական փորձն էլ ձախողվեց։ Չբավականացրեց ընդամենը մեկ ձայն։ 62 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծը մերժվեց։ Քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրա ընդունման համար պահանջվում է ձայների երեք հինգերորդը՝ 63 ձայն։