A
A
Վրաստանի նախագահը կընտրվի 2-րդ փուլով
Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփել է երեկ կայացած նախագահի ընտրության նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ հաղթող չի եղել, և երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն կա։ Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 65 840 ձայն (40.05%), իսկ ընդդիմադիր միասնության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 62 352 ընտրող (37.93%), երրորդ տեղում «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն է, որը ստացել է 17 790 ձայն, որը կազմում է ընտրողների 10.38%-ը։ Այսպիսով՝ նախագահի ընտրության 2-րդ փուլում կպայքարեն Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն։