Բոլոր վարորդներին` մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը բաց է երթևեկության համար: Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ) փակ է բեռնատարավտոմեքենաներիհամար: Դժվարանցանելի են ՉայնիիոլորաններըևԵրևան-Իջևանավտոճանապարհի 83-89-րդկմ-երիհատվածը (Դիլիջանիոլորաններ): Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս քաղաքներում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։