Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարեգին Բ-ին թիկնազոր չի տրամադրվի

Կարևոր լուրեր Հասարակություն
katoxikos-garegin

Կառավարությունն այսօր  մերժեց  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թիկնազոր տրամադրելու մասին նախագիծը: Նախագծի հեղինակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն է: Ըստ նախագծի՝  Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը  պետք է երաշխավորվի օրենքով, ինչպես երաշխավորված է ԱԺ, վարչապետի, ՀՀ նախագահ անվտանգությունը: «Օրենքի նախագծի ընդունման դեպքում, Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանը որեւէ բան չի  սպառնում:  «Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ եւ եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ես ինքս պատրաստ եմ քննարկել եւ ըստ անհրաժեշտության որոշում կայացնել եւ դրա համար օրենքի անհրաժեշտություն չեմ տեսնում: Օրենքը բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասին է, ես չեմ կարծում, թե կոռեկտ է Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա եւ դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: