Սեւանից ձկնագողությոունը շարունակվում է (տեսանյութ)
Սեւանա լճում ձկան պաշարի աճի միտումներ նկատվում են: Կարծիքը ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանինն է: «Հստակ թվեր չեմ կարող ներկայացնել, քանի որ ուսումնասիրություններն ավելի ուշ կամփոփվեն, բայց մեր նախնական ուսումնասիրության արդյուքնում այդ միտումը պահպանվում է, ինչպես եւ նախորդ տարիներին»,- ասաց Գաբրիելյանը: Ըստ նրա՝ շարունակվում է նաեւ ձկնագողությունը. «Հիմա շատ կարեւոր է, որ այս նախաձվադրական պահպանվի այդ վտառը: Հիմա գիտեք, որ կուտակումներ են առաջանում, խոսքը գնում է սիգի եւ իշխանի մասին, եւ հիմա այդ կուտակումների ժամանակ ավելի հեշտ է որսալ: Դրա համար ձկնոսները մի քանի առումով գերադասում են այս սեզոնին որսալ: Այն ժամանակահատվածներում, որ շատ խիստ պետք է վերաբերվել եւ անթույլատրելի է որսը կատարել, հակառակ՝ որսվում է բավականին մեծ քանակով, էլ չասած, որ շուկաներում վաճառում են այդ ձկնկիթը: Այսինքն՝ հազարավոր, միլիոնավոր ձկներ, որ կարող էին դառնալ ձուկ, մենք այդ հնարավորությունը չունենք որսագողության պատճառով»,-ասաց Բարդուխ Գաբրիելյանը: