«Վաբատեքս»-ը՝ արդյունաբերական ցուցահանդեսում
Հայաստանում կարկտապաշտպան ցանցեր արտադրող և տեղադրում իրականացնող «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունը մասնակցում է «EXPO - RUSSIA ARMENIA 2018» խորագրով 8-րդ միջազգային արդունաբերական ցուցահանդեսին: Ցուցահանդեսն իրականացվում է Երևանում հոկտեմբերի 17-19-ը: Ցուցահանդեսի նպատակն է շահագրգիռ անձանց և կազմակերպություններին ներկայացնել նոր և հետաքրքիր գործունեություն ծավալող ընկերությունների և անհատների, որի արդյունքում փոխադարձ շահավետ համագործակցության և գործընկերության նոր հնարավորություններ կարող են ձևավորվել։ Հայ արտադրողների համար սա հրաշալի հնարավորություն է նաև միջազգային շուկային ներկայանալու։ Լինելով առաջինն ու միակը կարկտապաշտպան ցանցերի և տեղադրման համակարգերի արտադրությունով ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում` «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունը ցուցահանդեսի ընթացքում տրամադրում է տեղեկատվություն ընկերության գործունեության, ինչպես նաև տեղական և միջազգային մասշտաբով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Տեղեկատվության փոխանակման արդյունքում բարձրանում է նաև հայ արտադրողի, գյուղացու, ֆերմերի և սպառողի իրազեկվածության մակարդակը։ Հիշեցնենք, որ արտադրությունն արդեն մեկնարկել է Վանաձոր քաղաքում, և ընկերության գործունեությամբ հետաքրքրվում են նաև հարևան երկրները։ Հավելենք, որ «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունը բաց է համագործակցության տեսանկյունից` հատկապես տեղական արտադրողների համար։ «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժին