Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրյուդոն շատ արդյունավետ է գնահատել Փաշինյանի հետ հանդիպումները

Պաշտոնական
TM_801gg7

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումներով անդրադարձել է անցնող շաբաթ Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին և Հայաստան կատարած պաշտոնական այցի դրվագներին։Այս մասին հայտնում է Արմենպրեսը։ «Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարության, բազմազանության, գենդերային հավասարության և աճի խթանման ուղղությամբ, ինչն աշխատում է բոլորի համար: Վերադառնում ենք տուն»,- նշել է Ջասթին Թրյուդոն: Մեկ այլ գրառմամբ Կանադայի վարչապետն անդրադարձել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությանը՝ շեշտելով. «Այսօր Երևանում մենք հիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Մենք երբեք չենք մոռանա նրանց»: Նա առանձնացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները՝ ընդգծելով, որ Կանադայի և Հայաստանի նպատակն է փոխադարձ ճամփորդությունների, զբոսաշրջության և առևտրի խթանումը։ «Նիկոլ Փաշինյանի հետ այսօր շատ արդյունավետ հանդիպումներ են տեղի ունենում Երևանում»,- շեշտել է Ջասթին Թրյուդոն: