A
A
Կրակոցներ Հյուսիսային պողոտայում. ձերբակալվել է հանցագործ աշխարհում հայտնի «Նորատուսցի Արան» (տեսանյութ)
Կրակոցներ Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։
Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։
Նա ձերբակալված է։
Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին՝ հետագա քննության համար։
ՀՀ Ոստիկանություն
Գագիկ Շամշյանի տեղեկություններով կրակոցները հնչել են Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում: Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը, ով նշված ակումբում կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը՝ ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: