Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը Էնֆիաջյանի հետ քննարկել է խորհրդարանական ընտրությունների թեման

Պաշտոնական
naxagah1

Շարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին: Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային: «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարեւորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում ամրագրված սկզբունքները եւ նշել, որ խմբակցությունը համոզված է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության շրջանակում, հավասարակշիռ ու տրամաբանված: