A
A
Դպրոցներում աշխատանքային կլինեն նոյեմբերի 17-ի և 24-ի շաբաթ օրերը (տեսանյութ)
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ դպրոցներում աշխատանքային կլինեն նոյեմբերի 17-ի և 24-ի շաբաթ օրերը։ «Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը»,- նշել է նախարարը։