«Միայնակ Գայլի» հուղարկավորությունը կկազմակերպի «Սասնա ծռերը»
Աջակցիր «Ա1+»-ին«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, իր քարտուղարությամբ, շարքերով և համակիրներով սրտի խորը կսկիծով գուժում է կուսակցության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի մահը, որ տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։
Նա ծնվել էր 1971 թվականին ապրիլի 19-ին։ Արայիկ Խանդոյանը իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի։ Պատանեկան տարիքից հազիվ դուրս եկած մինչև իր անժամանակ մահը նա իր էությունը նվիրաբերեց նախ օտարի կողմից , և ապա հայանուն մարդկանց կողմից զավթված հայրենիքի ազատագրմանը, զոհաբերելով և աջողջություն և ընտանեկան երջանկություն։
Որպես օտար զավթիչի անարդարության, կեղեքման, ստի և կեղծիքի դեմ ըմբոստացած հայ մարդ, Արայիկ Խանդոյանը իրոք եղավ մարմնավորումը Սասնա Ծռեր էպոսի ոգու։ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը կձևավորի Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողով և արարողակարգի մասին կտեղեկացնի առաջիկայում։