Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չունեմ  Փաշինյանի հնարավորությունը, որ միանձնյա որոշում կայացնեմ. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-21

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀԿ-ն դեռ որոշում չունի, այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Մենք մեր հայտարարությունը տարածել ենք և պատրաստ ենք նորմալ բանակցային պրոցեսում, բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնության գալու պայմաններում, ինչպես նաև բոլորիս տրվի ժամանակ, որպեսզի կարողանանք պատրաստվել ընտրություններին, և համերաշխ, առանց ցնցումների և այլ խնդիրների գնանք ընտրությունների», - ասաց նա: Վահրամ Բաղդասարյանը նշում է՝  չի քննարկվել, թե ինչ ճանապարհային քարտեզով պետք է գնալ դեկտեմբերին ընտրությունների։ «Դա բավական վտանգավոր քայլ է, դա հղի է վտանգներով, կարող է ապագայում ձևավորվող Ազգային ժողովը լինել միահեծան, և չեմ կարծում, որ խորհրդարանական պետության մեջ և ժողովրդավարական, թռիչքային քայլեր կատարող երկրում դա արդարացված կլինի», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։   ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ բանակցություններն իրենց համար փակված չեն, բայց եթե չկա կոմպրոմիս, չկա նաեւ բանակցություն: Հարցին՝ եթե ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, այդ դեպքում ՀՀԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին, Բաղդասարյանը նշեց: «ՀՀԿ-ում  այդ հարցի շուրջ քննարկում չի եղել:Ես չունեմ պարոն Փաշինյանի հնարավորությունը, որ միանձնյա որոշում կայացնեմ»: