A
A
Պատրաստվում եմ հանդիպել Գագիկ Ծառուկյանին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Ներքաղաքական իրավիճակը կքննարկենք ՀՀ նախագահի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, Դաշնակցության հետ»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Ծառուկյանը, փաստացի ընդունել է արտահերթ ընտրությունը դեկտեմբերին անցկացնելու առաջարկը։ Ես պատրաստվում եմ հանդիպելնրան և քննարկել իրավիճակը»,- նշեց վարչապետը։ Վարչապետն ասաց, որ հանրային դժգոհություն կա այն իրավիճակից, որ վարչապետը պետք է հրաժարական տա։ Բայց արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է արվեն։ «Եթե ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու փորձ անի, ուրեմն շարունակում են իրավիճակը չհասկանալ։ Նրանք ամեն ինչ անում են, որ հանրությունը շարունակի իրենց չհանդուրժել։»