Ուսուցչի առաքելությունն անփոխարինելի է. ՄԻՊ
Սիրելի՛ ուսուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Անփոխարինելի է ձեր առաքելությունը երեխաների կրթության, նրանց զարգացման ու իրավագիտակից քաղաքացի դաստիարակելու հարցում: Դուք մեր երեխաների կյանքում առանցքային դեր ունեք՝ նրանց մեջ սերմանելով հայրենիքի, հասարակության, ընտանիքի և միմյանց հանդեպ սիրո ու հարգանքի բարձր արժեքներ: Այդ արժեքներն անհրաժեշտ եներեխաների ճիշտ դաստիարակության և նրանց հանդիպող մարտահրավերների հաղթահարման համար: Յուրաքանչյուրս ենք պարտավոր հատուկ հարգանքով վերաբերվել ուսուցչի բարձր առաքելությանը։ Ձեր իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորիս հոգածության առարկան՝ գործադրելով առավելագույն ջանքեր ապահովելուուսուցչի մասնագիտական գործը պատվով կատարելու լիարժեք հնարավորություն: Այս ամենն էլ իր հերթին երեխայի՝ կրթության իրավունքի երաշխավորման կարևոր գրավական է, նրա լավագույն շահի երաշխավորման բարձր գործոնը: Առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին: Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան