Ամերիկահայ բժիշկները Հայաստանում և Արցախում էին
Անհրաժեշտ դեղերի պաշարով ու բժշկական սարքավորումներով ամերիկահայ բժիշկները Հայաստանում և Արցախում էին: «Գլենդեյլ ադվենտիստ» բժշկական կենտրոնի բուժաշխատողները արդեն 4-րդ տարին է, որ անվճար բուժծառայություններ են մատուցում հայրենիքում։ Նոյեմբերյանի հիվանդանոցում նրանք կատարել են 20 վիրահատություն և 1455 հետազոտություն։ Նրանց օգնությունն այս տարի առաջին անգամ նաև Արցախ հասավ: «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի «Առաքելություն Հայաստան» ծրագրի կամավորներները աշխատել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, ինչպես նաև այցելել են Արցախի գյուղեր՝ տեղում բուժծառայություն մատուցելու։ 240 վիրահատություն ու բժշկական միջամտություն, 500-ից ավել խորհրդատվություն՝ այսպիսինն է ամերիկահայ բժիշկների արցախյան առաքելության վիճակագրությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ