Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անթույլատրելի է Սասնա ծռերին կալանքի տակ պահել. Վ Ավետիսյանի հայտարարությունը

Հասարակություն
varujan-av

Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը ` Սմբատ Բարսեղյանին, Արմեն Բիլյանին և Պավել Մանուկյանին դեռևս կալանքի տակ պահելու անթույլատրելիության մասին Արդեն ակնհայտ է, որ հատկապես խափանման միջոցը փոխելու հարցով պահանջը խիստ հասունացած է, միանգամայն արդարացի է և դա ոչ միայն կոնկրետ Պավել Մանուկյանի կամ  Արմեն Բիլյանի պահանջն է, այլ ամբողջ ժողովրդի պահանջն է: Իրավիճակ է փոխվել Հայաստանում, շարունակում է փոխվել ու այդ փոփոխությունը պետք է արձանագրվի: Եթե այդ փոփոխությանը համապատասխան որոշումներ չկայացվեն, ապա մենք կունենանք անցանկալի իրավիճակներ ամեն առումներով, թե’  հոգեբանական, թե’ ներքին լարումներ, թե’ ընդհանրապես ժողովրդի հույսի և հավատի անկում, և այլ կարևոր  որակական գործոնների կորուստներ, որոնք էապես կվնասեն մեր ազգային անվտանգությանը և մեր առաջընթացին: Այդ պատճառով ես հորդորում և խնդրում  եմ նախ Պ. Մանուկյանին և Ա. Բիլյանին չգնալ ծայրահեղ քայլի և իմանալ, որ դա ամբողջ ժողովրդի պահանջն է, և հորդորում եմ նաև Ձեզ`դատավարության մյուս մասնակիցներին (դատախազություն և դատարան), որ ավելի լայն համատեքստի մեջ նայեն այս երևույթին, քան թե ուղղակի որպես քրեադատավարական գործընթացի մի բաղադրիչի: