A
A
Մոմավառություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի (տեսանյութ)
Բազմաթիվ քաղաքացիներ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում շանսոնյեի անվան աստղի շուրջ ծաղիկներ են դնում և մոմեր վառում։
«Մոսկվա» կինոթատրոնի շենքից էլ հնչում են լեգենդար երաժշտի ամենահայտնի ստեղծագործությունները։
Ազնավուրի անվան հրապարակում էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։ «Ազնավուրի մահը կորուստ էր հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար։ Ազնավուրն ավելին էր, քան մի ամբողջ ժամանակաշրջան։ Ազնավուրի մահը սգում են ոչ միայն ֆրանսահայերն, այլև բոլոր ֆրանսիացիները։ Այսօր հայերն ու ֆրանսիացիները մեկ ազգ են»,- ասաց դեսպանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Շարլ Ազնավուրի հրապարակ, որտեղ մոմավառություն է՝ երգչի հիշատակին: Նա տեղեկացրել է,որ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում սգո օր կհայտարարվի:Ի հիշատակ Մեծ հայի հիշատակման արարողություններ են նաև Գյումրիում, այլ բնակավայրերում։
Վաղը՝ ժամը 12:00-ից Երևանի «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարևանությամբ) կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։