Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ լուծարման մասին. ilur.am

Կարևոր լուրեր Հասարակություն
bfc5ddc955f083f82b6f2c71ec73b7c5

«ԱԺ-ի վաղաժամկետ արձակման լրացուցիչ հնարավորություն նախատեսելու մասին հուլիսի 17-ի հանրահավաքում բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, որ պատրաստ է հանրաքվեով Սահմանադրության մեջ ԱԺ-ի ինքնարձակման դրույթ ավելացնել և ապա հասնել այդ որոշման կայացմանը։  Այս հարցում առավել ռադիկալ, արմատական դիրքորոշում ունեցողները առաջարկում են ԱԺ-ի արձակմանը հասնել բացառապես ժողովրդական ճնշման և ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ու պատգամավորների ինքնահրաժարականի միջոցով»։ ilur.am կայքի հրապարակման մեջ ընդարձակ և խորքային իրավիճակային վերլուծությամբ հանդես է եկել Գագիկ Ջհանգիրյանը։  Ջհանգիրյանն առաջարկում է սկսել Սահմանադրության փոփոխություններից՝ առաջարկելով վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին։ Ջհանգիրյանի հրապարակման մեջ մասնավորապես հիմնավորվում է. -Կառավարման խորհրդարանական ձևին անցումն ի սկզբանե Հայաստանի համար հակացուցված էր։ Այդ մասին նախկինում տասնյակ ու հարյուրավոր անգամներ բարձրաձայնել ենք ու հիմնավորել։ Բայց իշխանությունն անդրդվելի էր։ Այժմ, արդեն որպես հիշեցում՝ կրկնենք․  ա) Հայաստանում չկան կայացած քաղաքական ուժեր (բացառությամբ մեկ-երկուսի)՝ իրենց հստակ գաղափարախոսությամբ, աշխարհայացքով։ Կուսակցությունները, որպես կանոն, ձևավորված են իշխանության կամ խոշոր կապիտալի շուրջ։ Բազմակուսակցական համակարգը սնող և կայացնող միջին խավի տեսակարար կշիռը խիստ փոքր է։ Աղքատությունը, նույնիսկ պաշտոնական թվերով, 50% է։ Այդ իսկ պատճառով քաղաքական համակարգը անկատար է, քաղաքական մշակույթը ու ավանդույթները՝ թերզարգացած։ Թվարկված նախադրյալների բացակայությունը խորհրդարանական կառավարման համակարգի բնականոն ձևավորումն ու գործունեությունը անհնարին է դարձնում։  բ) Հայաստանը գտնվում է փաստացի պատերազմական վիճակում, և կենտրոնաձիգ ու մոբիլ գործադիր իշխանության համակարգ ունենալը, որը առավել հատուկ է նախագահական ու կիսանախագահական կառավարման մոդելներին, Հայաստանի անվտանգության համար կենսական խնդիր է։ Չպետք է մոռանալ նաև, որ մեր հարևանները (Թուրքիա, Ադրբեջան) որդեգրել և հետևողականորեն իրականացնում են կիսանախագահական կառավարման ձևի ամրապնդման քաղաքականություն։  գ) Տարածաշրջանում Հայաստանն անդամակցում է միջպետական, անվտանգության, տնտեսական այնպիսի կառույցների (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՎՐԱԶԷՍ), որոնք, նախ և առաջ, այսպես ասած՝ նախագահների ակումբներ են, և փոքր Հայաստանի համար այդ հարթակներում առաջնային մանդատ ունեցող ՀՀ նախագահի կարգավիճակով ներկայանալը երկրորդական խնդիր չենք համարում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։