Հարկային վարչարարությունը պարզեցվում է
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է հարկ վճարողների հետ փոխհարաբերությունների իրավական հարթակը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ հարկվճարողներին պարտադիրծանուցմանենթակափաստաթղթերն արդեն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով։ «Այդ նպատակով տնտեսվարողներըհարկայինմարմինպետք է ներկայացնենիրենց էլեկտրոնայինփոստիհասցեն»,-հայտնել է ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը:Գանձման և արգելադրման վարույթների վերաբերյալ ծանուցումները հարկ վճարողներն ստանում են ոչ թե առձեռն կամ փոստի միջոցով, այլ իրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ www.azdarar.am կայքի միջոցով: Իրավաբանական վարչության պետը տեղեկացրել է, որ առաջիկայում գործարկվելու է«Իրավականվարույթներիվարման» էլեկտրոնայինենթահամակարգը՝ բացառելովմարդկային գործոնըհարկվճարողներիէլեկտրոնայինծանուցման գործընթացում․«Արդյունքում կբարձրանա հարկային վարչարարության արդյունավետությունը, կկատարելագործվի ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքակազմը ևբիզնես-հարկայինմարմինփոխհարաբերություններում կբացառվենսուբյեկտիվիզմն ուկոռուպցիոնռիսկերը»: Նոր կանոնակարգումներ են նախատեսվել նաև ստուգմանևվարչականայլակտերիհիմքով հարկային պարտավորությունների կատարման և գանձման պարագայում: Հարկ վճարողներիպարտավորություններիգանձմանաշխատանքներըկատարվելուեննշվածակտերնանբողոքարկելիդառնալուօրվանհաջորդող 10-օրյաժամկետիավարտիցհետո:«Նպատակն է բացառել վարչական նոր վարույթների հարուցումը, բավարարվել արդեն իսկ հարուցված վարչական վարույթների արդյունքներով և խուսափել հարկ վճարողների գործունեությանն անտեղի միջամտությունից»,-ընդգծել է Արման Մնացականյանը: Այս տարվա հուլիսիցհարկայինմարմնիօպերատիվ-հետախուզական միջոցառումներիարդյունքումօրենքովնախատեսվածպատասխանատվությանկիրառմանևհարկայինպարտավորություններիառաջադրմաննպատակովվարչականվարույթըՊԵԿնախագահիհրամանովիրականացնում է իրավաբանական վարչությունը, այլ ոչ թե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները: Մեկ այլ փոփոխությամբ 2018թ․ հունիսից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում հարկային մարմինը կիրառում է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից՝ անձը ներկայացել է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է, թե՝ ոչ: «Այս մասին կոմիտեն իրազեկել է տնտեսվարող սուբյեկտներին՝ առաջարկելով վարչարարության նոր կարգից շեղումներ լինելու դեպքում շտապ տեղեկացնել ՊԵԿ իրավաբանական վարչությանը»,-հաղորդել է Արման Մնացականյանը՝ տեղեկացնելով, որ վարչական տուգանքների վճարումներն անհրաժեշտ է կատարել բացառապես անկանխիկ եղանակով՝ համապատասխան վճարային համակարգերի միջոցով: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին