Կրկնակի ավելանում է օրգանիզմում հակաբիոտիկների քանակը. Դավիթ Պիպոյան (տեսանյութ)
Վերջին շրջանում տավարի մսի գնաճի հետևանքով Հայաստանում ավելացել է թռչնամսի սպառումը, իսկ այն սպառողները հայտնվել են թիրախային խմբում, քանի որ թռչնմասում առկա են հակաբիոտիկներ։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։ «Եթե մարդը տանը ճաշ էր պատրաստում 500 գրամ տավարի մսով, ապա այն թռչնամսով փոխարինելու դեպքում միանգամից 2 անգամ ավելանում է չափաբաժինը, այսինքն՝ փոխարինում է 1կգ 200 գր հավի մսով, և այստեղ կա խնդիր, որովհետև թռչնաբուծական պրակտիկայում օգտագործվում են հակաբիոտիկներ, և եթե 2 անգամ ավելանում է թռչնամսի սպառումը, 2 անգամ ավելանում է մեր օրգանիզմ մուտք գործող հակաբիոտիկների քանակը»։ Դավիթ Պիպոյանը նաև նշում է, որ մեր հանրությունը ձուկ քիչ է ուտում: «Ձուկը մեզ մոտ դեռ բանկետային ուտելիք է: Երեւանում ամեն մի բնակիչ օգտագործում է 17 գրամ ձուկ: Իսկ եթե օրական 300 գրամից ավելի հավի միս է սպառում յուրաքանչյուր բնակիչ, հանրային առողջության տեսակետից թիրախային խմբում է»: