Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱԿ-ը պատրաստ է ֆինանսական ներդրումներ ապահովել

Պաշտոնական
RAK

ՌԱՄԿԱՎԱՐ  ԱԶԱՏԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ռամկավար Ազատական կուսակցությունը շնորհավորում է հայժողովրդին սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանուընտրությունները խաղաղ և առանցան ցանկալի միջադեպերի անցկացնելու առիթով և հույս հայտնում, որ այսուհետև էլ ժողովրդի և իշխանությունների միասնական ջանքերով բոլոր մակարդակի ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական սկզբունքներին համահունչ:  Ընտրությունների արդյունքները հուշում են, որ մեր հասարակության ակտիվ մասի մոտ առկա է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը: Այդ առիթով  կուսակցությունս հավատարիմ մնալով հիմնադրման առաջին իսկ օրվանից «ժողովրդի հետ և ժողովրդի համար» անբեկանելի սկզբունքին` հայտարարում է. ինչպես նախորդ բոլոր համակարգերի ժամանակ, այնպես էլ այժմ, ՌԱԿ-ը պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման գործում` միաժամանակ իրեն վերապահելով բացասական երևույթները քննադատելու իրավունքը:  ՌԱԿ-ը պատրաստ է նաև աշխարհի շատ երկրներում առկա կուսակցական կառույցների հնարավորություններն օգտագործել ինչպես հայաստանանպաստ շփումներ, այնպես էլ ֆինանսական ներդրումներ ապահովելու համար: ՌԱԿ-ը նաև պատրաստ է իր ողջ ներուժով ծառայել ինչպես հայրենիքի, այնպես էլ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության գործնականորեն իրականացմանը և ակնկալում է իշխանությունների հետ փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն:   ՌԱԿ ԿենտրոնականՎարչություն