Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը կքննարկի Քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցության հրավերը (տեսանյութ)

Պաշտոնական
Untitled-73

ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կքննարկի Ազգային ժողովում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո ստեղծված Քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցության հրավերը, հավելելով, որ առհասարակ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, դրա պաշտպանվածությունը ՄԻՊ-ի աշխատանքի ուղղություններից է։ Այդ մասին նա հայտարարեց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հրաժարականին, Արման Թաթոյանը նշեց. «Ռուբեն Մելիքյանի հետ աշխատանքի և վերջինիս ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել նոր որակ հաղորդել իրավապաշտպան աշխատանքին և ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է նշանակություն ունենա իրավունքների պաշտպանության համար»:   Արման Թաթոյանի խոսքերով, Արցախի ՄԻՊ-ի աշխատանքի շնորհիվ միջազգային ասպարեզում հնարավոր եղավ խոսել խնդիրների մասին.   «Ադրբեջանն անընդհատ խանգարում էր, բայց իրավունքների պաշտպանությունն առաջնային է։ Այնտեղ էլ կան երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ես այդ առումով շատ ցավում եմ, որ միջազգային կառույցները դրսևորում են միակողմանի մոտեցում և պատշաճ գնահատական չեն տալիս»: Ամեն ինչ պետք է անել Արցախը՝ ժողովրդավարության տեսանկյունից, աշխարհին ճանաչելի դարձնելու համար, ինչը շատ կարևոր է, եզրափակեց  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։