A
A
Նյու Յորքում կայացել է Լավրով-Մնացականյան հանդիպումը (տեսանյութ)
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: «Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային համաժողովների շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նախարարները հանդիպել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների աշխատանքային նախաճաշի ընթացքում: