Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացին (տեսանյութ)

Պաշտոնական
1538030072bb4634

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆֆան Դե Միստուրային: Զրուցակիցներն հանգամանալից անդրադարձան Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակեցին երկրում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս է արտահայտել իր լուրջ մտահոգությունը Սիրիայում ճգնաժամի և դրա հետևանքով Սիրիայի մեր հայրենակիցների անվտանգության կապակցությամբ: Նա շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդարձակել մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի հայ համայնքի հրատապ կարիքների բավարարմանը։