Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ քայլը» 81,06%-ով հաղթանակ տարավ. նախնական արդյունքները

Կարևոր լուրեր Պաշտոնական
Untitledccc

Երևանի բոլոր 475 ընտրատեղամասում քվեարկած ընտրողների ձայների նախնական հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 294,109 ձայն (81.06%) հավաքելով,  հաղթանակ է տանում մրցակիցների նկատմամբ։ ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%): Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։ «Իմ Քայլից» ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաև «Լույս» դաշինքը։ Այն, չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։ Ընտրություններին մասնակցել է 294,534 քաղաքացի կամ ընտրողների 43,65%-ը։