Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔԵՐԸ` ՓԼՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՒ / video /

Մշակույթ

10-12-րդ դարերից մեզ հասած Սանահինի վանական համալիրը վտանգի տակ է: Պատմական կառույցն օր օրի խարխլվում է: Տանիքներին աճած հարուստ բուսականությունը խարխլում է հատկապես Սուրբ Աստվածածին ու Ամենափրկիչ եկեղեցիների տանիքները:

Իննը տարի շարունակ դրանք չեն մաքրվել, արդյունքում եկեղեցու տանիքներին արդեն հաստաբուն ծառեր կան: Անձրեւներից խոնավացել են եկեղեցու պատերը, մաքրվել են որմնանկարներն ու ծեփը: Սակայն այդ ծառերը վերացնելու համար մասնագետներ են պետք, քանի որ, եթե առանց տանիքը նորոգելու ծառերն արմատախիլ արվեն, պատերն ավելի արագ կխարխլվեն:

Ի դեպ, նախատեսված է Սանահինի վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ առնել:Այդ մասին անգամ հուշող ցուցանակ կա համալիրի բակում:

Անցյալ տարի Սանահին էր այցելել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը մի բարերարի հետ, սակայն վանքը նորոգելու ուղղությամբ դեռ որոշակի ծրագրեր չկան: Նկատենք, որ Սանահինի վանական համալիրը ճարտարապետական տեսքով ու գիտական, մշակութային նշանակությամբ ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկների է բերում աշխարհի տարբեր անկյուններից:

Ալավերդի- «Անկյուն+3» հեռուստաընկերություն