Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Մշակույթ

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի աշխատակազմը շտապում է մինչեւ մայիս նշել թատրոնի հիմնադրման 80-ամյակը, քանի որ այս տարի նախատեսվում է նորոգել թատրոնի շենքը։ Այդ նպատակով մոտ 1 միլիոն դոլար է հատկացնելու Լինսի հիմնադրամը։

Հոբելյանական 80-րդ թատերաշրջանը բացվելու է մարտի 27-ին ՜ թատրոնի միջազգային օրը։ Տոնական միջոցառումների համար անհրաժեշտ է մոտ 13 միլիոն դրամ, սակայն պետբյուջեից հատկացվելու է ընդամենը 2 միլիոն։ Հարկ է նշել, որ թատրոնում այս տարի պետպատվերով ոչ մի ներկայացում չի բեմադրվելու։ Շենքի վերանորոգման ժամանակահատվածում Սունդուկյանի թատրոնի ներկայացումները կցուցադրվեն Ռուսական թատրոնում։