Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳՆ պարզաբանումը՝ համացանցում տարածված շրջաբերականի մասին

Պաշտոնական
b4a84925f8a4e3c70b25c2a2cac32b6c

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներին ուղարկված ստանդարտ շրջաբերականը, որը տարածվել է համացանցում, «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում է: Զորավարժությունները միտված են համապատասխան  իրավիճակներում ճիշտ ուղերձներ  մշակելու, կողմնորոշվելու, իրադրությանը  համապատասխան  քայլեր  ձեռնարկելու  գործընթացին: Սույն շրջաբերականը  իմիտացիոն  բնույթի էր, կատարման  և տարածման  ենթակա չէր: Սակայն որոշ մարդիկ այն տարածել են՝  առանց նշելու, որ դա արվել է«Շանթ-2018»-ի շրջանակներում՝  հեռացնելով  համապատասխան գլխագիրը և դիտավորյալ մանիպուլացնելով  հասարակությանը:  Մեդիագրագիտության խնդիրները, փաստորեն,  նույնպես շարունակում են  մտահոգիչ մնալ հասարակության մեջ: ՀՀ ԿԳՆ