A
A
ՔԿՀ դեղագետը թմրանյութեր է իրացրել (տեսանյութ)
Ոստիկանաության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում: Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, իրավապահները դարանակալեցին Իսակովի պողոտայում ու Բադալյանին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածյալին խուզարկությամբ հայտնաբերվել է «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ: Ըստ նրա բացատրության, նշված դեղահաբերը դուրս է հանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է: