Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թողել են գողոնն ու փախել

Պաշտոնական
15361399699195

 Էջմիածնի Կոմունարների փողոցի մի տնից փորձել էին գողություն անել: Օգտվելով տան տերերի բացակայությունից ինչ-որ մեկը ցանկապատով մտել էր ներս, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել տան հետնամասի դուռը, սենյակները տակնուվրա անելուց հետո հափշտակել էր կենցաղային իրեր, զարդեր, ոգելից խմիչքներ, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գողոնը թողել էր տան ցակապատի մոտ և հեռացել: Դեպքից րոպեներ անց կատարվածի վերաբերյալ օպերտիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ ստացվեց: Տանտերը կասկածում էր, որ բնակարանգողերը դեռ առանձատան տարածքում են: Անհրաժեշտ էր րոպե առաջ Կումունարների փողոց հասնել: Դեպքի վայրում տուժողի հետ զրուցելուց հետո, առաջինը, որ ոստիկաններն արեցին, առանձնատան սենյակներն ու բակն ուսումնասիրելն էր: Տանտերերի անակնկալ վերադարձը հավանաբար ստիպել էր նրանց փախչել, իսկ գողոնը թաքցրել էին, որ հարմար պահի վերադառնան: Այս վարկածը ոստիկաններին հուշում էր մի փոքր էլ սպասել:  Րոպեներ անց իրավապահները տան մոտկայքում կասկածելի երկու երիտասարդի նկատեցին, որոնք ոստիկաններին տեսնելուն պես դիմեցին փախուստի: Քրեական հետախույզները հետապնդեցին, Օրջոնիկիձեի փողոցում բռնեցին նրանց և գողության փորձ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին: Բաժնում պարզվեց նաև կասկածյալների ինքնությունը` Էջմիածնի բնակիչներ Ալբերտ Ադամյան և Դանիել Բաղդասարյան: Ըստ Ադամյանի` մենակ է գործել, գողոնը թաքցրել էր, որ Բաղդասարյանի հետ միասին տանեն, սակայն տանտերերի ու ոստիկանների անականկալ այցը ձախողել էր նրանց ծրագրերը: Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողության փորձ կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: